Սթրեյքը ներողություն է խնդրել Էլիոթից՝ վնասվածք հասցնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիդսի» պաշտպան Պասկալ Սթրեյքը ներողություն է խնդրել «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթից՝ վերջինիս վնասվածք հասցնելու համար:
«Խաղում տեղի ունեցավ այն, ինչը ես երբեք ոչ մեկին չէի ցանկանա: Հարվի, ես ցնցված եմ և ոչ մի դեպքում չէի ցանկանա, որ նման բան պատահեր:
Քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում և հուսով եմ քեզ հնարավորինս շուտ տեսնել խաղադաշտում», գրել է Սթրեյքն իր ինստագրամի էջում:
Նշենք, որ «Լիդս» - «Լիվերպուլ» խաղում (0:3) Էլիոթի մոտ սրունքաթաթն էր դուրս եկել: