Դանիելսոնը ներողություն է խնդրել Ուկրաինայի հավաքականի խաղացողից՝ սարսափելի վնասվածք հասցնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Շվեդիայի հավաքականի պաշտպան Մարկուս Դանիելսոնը ծանր վնասվածք հասցրեց Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Բեսեդինին:
VAR-ը դիտելուց հետո մրցավարը նրան կարմիր քարտ ցույց տվեց: Հանդիպումից հետո Դանիելսոնը ներողություն է խնդրել Բեսեդինից:
«Ես տեսա դրվագի կրկնությունը: Դա սարսափելի էր։ Նրա ծունկը հակառակ ուղղությամբ թեքվեց: Մրցավարները օգտագործեցին VAR-ը և որոշեցին, որ դա կարմիր քարտ է: Դա արդարացի էր, չնայած սկզբից ինձ այդպես չէր թվում:
Ես նրան վնասվածք հասցնելու մտադրություն չունեի: Ես նրան ասացի դա, և հուսով եմ, որ նա արագ կապաքինվի: Նա չի խոսում անգլերեն, և նրանց ավագը թարգմանեց: Ըստ ամենայնի, նա ընդունեց իմ ներողությունը», – մեջբերում է Դանիելսոնին Armsport.am-ը:
Նշենք, որ բուժհետազոտության արդյունքներով հաստատվել է, որ Բեսեդինը ծունկի հատվածում մի շարք կոտրվածքներ է ստացել: Նախնական տվյալներով, նա բաց կթողնի մոտ կես տարի: