Կարվախալը ներողություն է խնդրել Շոուից՝ վնասվածք հասցնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը Ազգերի լիգայում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից (2:1) հետո ներողություն է խնդրել Լյուկ Շոուից, որին խաղի ընթացքում վնասվածք էր հասցրել:
Ի սկզբանե Կարվախալը ցանկանում էր ներողություն խնդրել խաղից անմիջապես հետո և այցելել է բրիտանացիների հանդերձարան, սակայն Շոուին արդեն հիվանդանոց էին տեղափոխել:
Այդ ժամանակ Կարվախալը իսպանացիների դարպասապահ Դավիդ Դե Խեայից խնդրել է Լյուկ Շոուի հեռախոսահամարը և նրան հաղորդագրություն է ուղարկել՝ ներողություն խնդրելով և աջակցություն հայտնելով:
Ի պատասխան Շոուն գրել է, որ Կարվախալի գործողությունները չի համարում միտումնավոր և հասկանում է, որ նա չէր ցանկանում վնասվածք հասցնել: