211652_close_icon
views-count1769 դիտում article-date 21:54 13-09-2021

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Լեհաստան հանդիպման համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպման համար, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ սեպտեմբերի 21-ին և կմեկնարկի ժամը 19։30-ին։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 18:00 [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր