ՔՊ-ն Գյումրու տարածքային կառույց է ստեղծել
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց:
«Սիրելի՜ Գյումրեցիներ
«Սիրելի՜ Գյումրեցիներ
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։
Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։
Խորհրդի անդամների ընտրությամբ` ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը խորհրդի քարտուղար»,- գրել է նա։