211652_close_icon
views-count2251 դիտում article-date 11:10 11-09-2021

Կորոնավիրուսի 731 նոր դեպք. կա 19 մահ

Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  248 397 դեպք, որոնցից  232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է:

Նմանատիպ նյութեր