Թուրքիայում 21 մարդ է ձերբակալվել 731 զինծառայողների թունավորման գործով
Թուրքիայի Մանիս նահանգում օրեր առաջ արձանագրված 731 զինծառայողների թունավորման դեպքի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 21 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է Haber Turk-ը։
Հիշեցնենք, որ զինծառայողները հոսպիտալացվել էին «սննդային թունավորում» ախտանիշով։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքի խոսքով՝ ներկա պահին զինվորների վիճակը գնահատվում է ծանր կայուն։