211652_close_icon
views-count967 դիտում article-date 17:29 05-09-2023

ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 932 հազար 731 մարդ է․ մարդահամարի տվյալներ

Հայաստանի մշտական բնակչությունը 2022 թվականին կազմել է 2 մլն 932 հազար 731 մարդ: Մինչդեռ 2021-ին այն եղել է 3 մլն 018 հազար 854, իսկ 2020-ին՝ 3 մլն 213 հազար 011:

Այդ մասին են վկայում 2022-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալները, որոնք հրապարակել է վիճակագրական կոմիտեն։

Հայաստանի առկա բնակչությունը 2022-ին կազմել է 2 մլն 689 հազար 438 մարդ: Մինչդեռ 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 2 մլն 871 հազար 771, իսկ 2020-ին՝ 3 մլն 2 հազար 594 մարդ:

Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:

Իսկ առկա բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:

Նմանատիպ նյութեր