211652_close_icon
views-count1122 դիտում article-date 23:50 10-09-2021

Եթե Նիկոլի խմբակցության որեւէ պատգամավոր ձերբակալված լիներ, բացառում եմ, որ Նիկոլը մասնակցեր ԱԺ աշխատանքներին. Ենոքյան

Ես բացառում եմ, որ եթե որեւէ ռեժիմի ժամանակ Նիկոլի խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը ձերբակալված լիներ, ապա Նիկոլը հանգիստ կմտներ խորհրդարան եւ կմասնակցեր նրա ընթացիկ աշխատանքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Խոսքն այն մասին չէ, որ Նիկոլը ընկերասեր է, օրինապաշտ է եւ այլն, այլ այն մասին, որ նա շատ լավ պատկերացնում է, որ անօրինական ձերբակալված պատգամավորի ազատության համար պայքարելը շատ ավելի լուրջ քաղաքական ակցիա է, քան գյուղատնտեսության սուբսիդիաները քննարկելը, կամ հանձնաժողովի նախագահ-փոխնախագահի համար պայքարելը»,- գրել է Ենոքյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր