211652_close_icon
views-count919 դիտում article-date 15:07 10-11-2023

Եթե վարչապետ Նիկոլը 2016-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ, ամենավերջին հայհոյանքները կստանար

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․ «Ընկերներիցս մեկը, մի ենթադրյալ համոզմունք հայտնեց՝ ասելով․«Եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին՝ նկարի´ր քո պատկերացրած Արցախի քարտեզը, ապա այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները»:

Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ Նիկոլից նվեր ստացած տարածքների, Երևանի հետ համատեղ պլանով բնակչության բռնի տեղահանման ու Ստեփանակերտի զորահանդեսի մասին Ալիևը երազել անգամ չէր կարող:

Հարիֆների մի զանգված էլ կարծում է, թե դավաճան հայեր տեսած թուրքն իրենց հետ խաղաղ ապրելու է: Տեսեք, թե Բաքվի պաշտոնական քարոզչությունն ամեն օր ինչեր է խոսում Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Տավուշի, Սևանա լճի և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի մասին:

Վարչապետ Նիկոլը, եթե 2016թ.-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ, այսօրվա վիճակի համար ամենավերջին հայհոյանքները կստանար (եթե միայն այդքանով պրծներ):

Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների:

Եվ սրանց ինչու՞ է թվում, թե ինչ-որ կերպ վիճակը կձգեն, հետո կմարսվի կգնա: Իսկ չեն մտածե՞լ արդյոք, որ 2018թ. իրենց իշխանության բերող և 2021թ.-ին պահող օտար ուժերը, ծրագրերն ավարտելուց հետո, կարող են շահագրգիռ լինել, որպեսզի ՀՀ-ում օրինկան իշխանությունը զավթելու, հայ ժողովրդի հայրենազրկումը կազմակերպելու և բազմաթիվ զոհերով արհեստական պատերազմներ պլանավորելու բոլոր հետքերը ծածկվեն:
Պարադոքս է, բայց այսօրվա դավադիր իշխանությունը, ապագայում հարկավոր է լինելու միայն Հայաստանի ազգային ընդդիմադիր ուժերին` (իհարկե համապատասխան վայրերում) համազգային ողբերգության իրական հեղինակների շրջանակն ու դավադրությունների ամբողջ խորությունը մինչև վերջ բացահայտելու ակնկալիքով:

Այլապես` Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու վերականգնել իր ներքին և արտաքին անվտանգությունը»:

Նմանատիպ նյութեր