211652_close_icon

Երկու փուլով կազմակերպած արագընթաց դասընթացները ցանկալի արդյունք տվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1487 դիտում article-date 22:20 10-09-2021
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության (CIPE, ԱՄՆ) կենտրոնի հետ համատեղ 2021 թվականի օգոստոս ամսին մեկնարկեց Երիտասարդ ձեռնարկատերերի ամառային ակադեմիան։ Առաջին փուլը կայացել է Վայոց Ձորի մարզում օգոստոսի 15-19, իսկ երկրորդն անցկացվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում օգոստոսի 26-29-ը։

   Երկու փուլում անցկացված ակադեմիա-արագացված դասընթացին հետաքրքիր և նորարարական բիզնես գաղափարներ ունեցող տասնյակ երիտասարդ ձեռնարկատեր  ստացան նոր և պրակտիկ գիտելիքներ ոլորտի լավագույն և փորձառու մասնագետներից:

   Դասընթացներն անցկացվեցին խմբային աշխատանքների, խաղերի, իրավիճակային օրինակների և ինտերակտիվ հարցումների միջոցով:

   Դասընթացների սկզբում ծրագրի  կարևորությունը նախապես ներկայացնում էին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE,ԱՄՆ) հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանը՝ ներկայացնելով մերօրյա բիզնեսի օրախնդիր մարտահրավերները: Իսկ գործարար բարեվարքության հիմունքները  դասախոսություններով ներկայացնում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը:

   Ինչու՞, ի՞նչ և ու՞ր արտահանել, ինչպե՞ս նախապատրաստել արտահանման  փաստաթղթային և կոմերցիոն բաղադրիչները, արտահանման ռազմավարության և պլանավորման առաջնահերթ անելիքները, էլեկտրոնային առևտրի կազմակերպումը և հնարավորությունները, ինչ է շուկան և ինչպես կողմնորոշվել, ինովացիան բիզնեսում և այլ հարցերի մասին իրենց փորձը ներկայացրեցին ընկերությունների և հասարակական կազմակերպությունների փորձառու ղեկավարներ ու մասնագետներ:

   Կրթական գործընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

   Երկու փուլով կազմակերպած արագընթաց դասընթացները ցանկալի արդյունք տվեցին, ինչը վկայում են նաև բազմաթիվ դրական արձագանքները և այն մշտական դարձնելու առաջարկությունները: 

    Ակնկալվում է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո
համատեղ կազմակերպվող ակադեմիան դառանալու է ամենամյա շարունակական:

     ՀՀ առևտրաարդյունաբերական
պալատի լրատվական ծառայություն

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր