211652_close_icon

Հերթական խոշոր չափի զենք-զինամթերքի հայտնաբերումը՝ ոստիկանության կողմից. ոստիկանների բացատրական աշխատանքները դրական արդյունք տվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count43376 դիտում article-date 12:23 14-03-2019
Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության մարզային վարչություններն ու տարածքային բաժինների ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում բնակչության մոտ հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, իսկ շատ դեպքերում էլ քաղաքացիները ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքները ներկայացրել են տարածքային բաժիններին։ Երեկ՝ մարտի 13-ին, հերթական խոշոր չափի զենք-զինամթերքի ինքնակամ հանձնման դեպքն է գրանցվել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ինչպես նաև վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի աշխատակիցների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել նույն վարչական շրջանի բնակիչ՝ 58-ամյա Թամարա Շ-ն և հայտնել, որ պատրաստ է իրավապահներին ներկայացնել Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ եղբորը (ով մահացել է 2014 թվականին) պատկանող Կոտայքի մարզի Քարաշամ գյուղում գտնվող տան խորդանոցում պահվող զենք-զինամթերքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կարճ ժամանակում մասնագետների հետ այցելել են զենք-զինամթերքի պահման վայր, որտեղ հայտնաբերել են 7 հատ «ԱԿ» տիպի 7.62 մմ տ/չ ինքնաձիգ , «ՏՕԶ-8» տիպի 3 հատ հրացան, թիվ 7,62,54 համարի «Մոսեին» տիպի հրացան, 1 հատ 9 մմ տ/չ ատրճանակ-գնդացիր, 42 հատ «Ֆ-1» նռնակ, 30 հատ նռնակի պայթուցիչ, «ՄՊ-40» գերմանական գնդացիր, 1 հատ «ՌՊԳ-22» նռնականետ, 5 հատ պայթուցիչ, 7 հատ ական, 514 հատ գնդացրի փամփուշտ, 1 արկղ 5.6 մմ տ/չ «ՏՕԶ» հրացանի փամփուշտ: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է՝ այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ ոստիկանություն կներկայացնեն իրենց մոտ եղած ապօրինի զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը և այլ առարկաներ, ապա կազատվեն քրեական պատասխանատվությունից, հակառակ դեպքում միևնույն է՝ ուշ թե շուտ, իրավապահները հայտնաբերելու են ու այդ դեպքում նրան կենթարկվեն քրեական պատասխանատվության։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր