211652_close_icon
views-count1513 դիտում article-date 16:45 10-09-2021

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Նարեկ Գրիգորյանին մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն Գրիգորյան,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Հարկադիր կատարման ծառայությունն իր ուրույն դերն ու կարևորությունն ունի արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման գործում: Արցախի Հանրապետության համար այսօր, քան երբևէ, առավել կարևոր է պետական համակարգի կայուն գործունեության ապահովումն ու ինստիտուցիոնալ զարգացումը:

Համոզված եմ, որ Ձեր հետևողական, նվիրված և սրտացավ աշխատանքի շնորհիվ կկարողանաք լավագույնս իրականացնել Ծառայության առջև դրված խնդիրները, հաղթահարել դժվարությունները:

Կրկին շնորհավորելով Ձեզ և Ծառայության աշխատակիցներին հարկադիր կատարողի տոնի և Արցախի Հանրապետության 30-ամյակի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, ամուր կամք և անփորձանք ծառայություն` հանուն Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի:

Հարգանքով` Սերգեյ Մեղրյան»:

Նմանատիպ նյութեր