«Ջալալ Հարությունյանն ասել է՝ դրանք մերոնք են, չկրակեք». զոհված զինվորի հայրը մանրամասներ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
aravot.am-ը գրում է. Զոհված Արթուր Ասրյանի հայր, Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների միության նախագահ Արմեն Ասրյանը վրդովված է՝ բանակի ղեկավարության սխալ տեղեկությունների, կամ տեղեկությունների բացակայության պատճառով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողները՝ իրենց երեխաներն, արժանացել են այդ ճակատագրին, հրամանատարական կազմից զոհեր են եղել:
Հիշեցնենք՝ ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արմեն Ասրյանը մանրամասնեց. «Այդ դիվիզիոնը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի պատճառով 21 անհայտ կորած զինծառայող ենք ունեցել:
Մենք՝ ծնողներս ինքնուրույն հետաքննություն ենք անցկացրել, մանրամասներ պարզել և նաև հասկացել ենք, թե ովքեր են անմիջական պատասխանատուները: Օրերս այդ առիթով մեր դիմումների համաձայն քրեական գործ է հարուցվել, և դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է»:
Մանրամասներն՝ այստեղ