Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսը ձերբակալված է․ «Հայաստան» դաշինքը հիվանդանոց տեսակցության է գնացել Արմեն Չարչյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Երեկ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնվում է հիվանդանոցում, և մենք մեր խմբակցության մի քանի պատգամավորներով եկել ենք տեսակցության նրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Արմեն Չարչյանի առողջական վիճակից, հայտնում է Tert.am-ը։
Նա նկատեց, որ իրավաբանները, բժիշկները խոսել են որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կիրառվող խափանման միջոցի հետ։
«Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է և ոչ միայն նրա նկատամամբ, այլ նաև մեր խմբակցության մյուս պատգամավորների, բազմաթիվ աջակիցների կատմամբ։ Մեր խմբակցության պատգամավորների ըստ էության տասը տոկոսը ձերբակալված է տարբեր շինծու, կեղծ մեղադրանքներով, այդ թվում նաև Սահմանադրության կոպիտ և ակնհայտ ոտնահարմամբ։ Սա է այսօրվա իշխանության դիմագիծը»,–ասաց նա։
Անդրադառանլով ՏԻՄ ընտրություններին, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններին իշխնությունը խոչընդոտներ է առաջացնցում։ Նա հայտարարեց, որ ՀՅԴ–ն Գորիսում պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը, բազմաթիվ համայնքներում ՀՅԴ–ն իր առանձին համամասնական ցուցակով է հանդես գալու, որոշ տեղերում դաշինքով։ «ՏԻՄ–ի հետ կավպած տեղի են ունենում ապօրինություններ»,–ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր ">կայքի տեսանյութում։