1982 դիտում
09:59 09-09-2021
Իշխանությունը «ձեռքերը լվացել է», փոխարենն ընդդիմությունն է մտահոգ Արցախի խնդրով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է:
Արդյունքում իշխանության փոխարեն ընդդիմությունն է փորձում օգտագործել թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներն ու իրենց հնարավորությունները՝ Արցախի հարցը բարձրացնելու, միջազգային հնչեղություն տալու, առկա մարտահրավերների լուծման հարցում սեփական ներդրումը ունենալու առումով: Մասնավորաբար, «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես «Հայրենիք» կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանձնաժողովում ցանկանում են ընդգրկել խորհրդարանական ու արտախորհրդարանական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, որոնք, ի տարբերություն իշխանություն ն ե րի, մտահոգ են Արցախի խնդրով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1509 դիտում
10:22 25-03-2021
Արդյո՞ք իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից. «Փաստ»
1344 դիտում
10:27 05-07-2014
Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից. Հրապարակ
Այս բաժնից
634 դիտում
09:03 30-04-2024
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»