1629 դիտում
10:27 05-07-2014
Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ 2՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, սակայն խորքում փոխկապակցված իրադարձություն գրավեցին մեր ուշադրությունը: Առաջինը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցն էր «Ասեկոսե» կայքին, որտեղ նա թեև առանձնապես նոր բաներ չէր ասել, բայց, խոսելով Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, ընդգծել էր «բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև» տարբերակում դնելու անհրաժեշտությունը, քանի որ «երկու կողմերն էլ այդ 2 տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն», ինչը դժվարացնում է կարգավորումը: «Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել էր Ջոն Հեֆերնը՝ դա համարելով խնդրի կարգավորման բանալին: Մյուս ուշագրավ իրադարձությունը թուրքական մամուլում հայտնված լուրերն էին՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին:
Թուրքական Taraf պարբերականը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Էրդողանը հրահանգել է մինչև սեպտեմբեր սահմանը բացել: Պարբերականը հիշել էր նաև ապրիլի 24-ի աննախադեպ հայտարարություն-ցավակցությունը և արձանագրել, որ սահմանի բացման ուղղությամբ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Այս հոդվածն անսպասելի մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես ադրբեջանական մամուլում, որը հայտարարեց, թե Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է այդ լուրերը: Սակայն հոդվածն ու դրա առաջացրած աղմուկը մի բանի մասին են վկայում՝ տարածաշրջանում այս լուրի սպասում կա, և այն կարող է մի շարք գործընթացների սկիզբ դառնալ: Ինչո՞վ են այս երկու իրադարձությունները նշանակալի. սրանք խոսում են այն մասին, որ Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
14275 դիտում
16:52 27-11-2014
Երևանում հրդեհ է առաջացել BMW ավտոմեքենայում. ԱՊՊԱ-ն «ձեռքերը լվացել» և քաշվել է մի կողմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2026 դիտում
10:21 15-04-2015
Վարկերի մարում առաջարկող զեղծարար ընկերությունը շարունակում են գովազդել. ԿԲ-ն «լվացել է ձեռքերը». Առավոտ
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1843 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»