14045 դիտում
12:20 17-10-2014
Ինքնասպան եղած ոստիկանի հայրը մեկնել է Հայաստանից, բայց որդու առեղծվածային մահվան հետաքննությունից «ձեռքերը չի լվացել»
Վանաձորում 2013 թվականի սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից, 36-ամյա Դավիթ Մայիլյանի մահվանից 1 տարի է անցել, բայց թե՛ իրավապահները, թե՛ նրա հայրը չեն կարողացել բացահայտել նրա մահվան դրդապատճառները: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը:
«Բացարձակ նորություն չկա: Ես էլ որդուս տարին տվեցի, մեկնել եմ արտագնա աշխատանքի: Բայց ես իմ հետաքննությունը շարունակում եմ, թեկուզ այստեղից: Մեծ շրջապատ ունեմ: Մի բան միանշանակ է՝ իմ որդին ինքնասպան լինելու պատճառներ չուներ:Այդ առեղծվածային մահվան մեջ կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ բոլորի մոտ քար լռություն է տիրում: Բայց ես ձեռքերս չեմ լվացրել, այլ իմ հետաքննությունը շարունակում եմ»,- ավելացրեց Ռոբերտ Մայիլյանը:
Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ որդու՝ 36-ամյա Դավիթ Մայիլյանի գործը կարճվել է, քանի որ համապատասխան ապացույցներ չեն հայտնաբերվել՝ գործին ընթացք տալու համար: Միաժամանակ ավելացրել, որ իր որդին ինքնասպանության չէր գնա: «Շատերն այս գործի վերաբերյալ շատ բան գիտեն, բայց ոչինչ չեն ասում: Այդ թվում՝ նրա կինը, բայց դե նա ինձ ասում է, որ ոչինչ չգիտի: Իմ որդին 2,000 դոլարի համար ինքնասպան չէր լինի, քանի որ գիտեր, որ ես նրա համար 100 հազարավոր դոլարներ էլ չէի խնայի: Այստեղ ուրիշ առեղծված կա: Իմ հոգու կրակը չի մարել, ես ինքս կփորձեմ այդ առեղծվածը բացահայտել»,- նշել էր Ռոբերտ Մայիլյանը: Նշել էր նաև, որ եթե ամիսներ առաջ հարսը խոչընդոտում էր թոռների հետ շփմանը, հիմա արդեն թույլ է տալիս թոռների հետ շփվել:
Հիշեցնենք, որ Դավիթ Մայիլյանը ուներ 1 տղա եւ 1 աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն էր գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Իսկ ինքնասպանությունից առաջ երկտող էր թողել, որտեղ գրված էր. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»:
Նմանատիպ նյութեր
7787 դիտում
12:02 07-06-2014
Առեղծվածային պայմաններում մահացած ոստիկանի հայրը՝ որդու առեղծվածային մահվան մասին
1629 դիտում
10:27 05-07-2014
Արևմուտքը ձեռքերը չի լվացել Հայաստանից. Հրապարակ
14275 դիտում
16:52 27-11-2014
Երևանում հրդեհ է առաջացել BMW ավտոմեքենայում. ԱՊՊԱ-ն «ձեռքերը լվացել» և քաշվել է մի կողմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը