Առաջին սերնդի ուսանողները ավարտեցին Մեդիա ակադեմիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցավ Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի առաջին սերնդի ուսանողների ավարտական երեկոն, որը կազմակերպել էին հենց ակադեմիայի սաները: Միջոցառման ընթացքում ակադեմիայի 100 շրջանավարտներ ստացան վկայականներ երեք մասնագիտություններով՝ լրագրություն, հաղորդավարություն և սպորտային լրագրություն, ինչպես նաև ամփոփեցին դասընթացի արդյունքները:
Ուսանողները 6 ամիսների ընթացքում ձեռք են բերել տեսական և գործնական գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետներից և նրանցից շատերն արդեն համալրել են Առաջին ալիքի հեռուստաընտանիքը:
Հանրային հեռուստաընկերությունը հունվարին հայտարարել էր ընդունելություն և ստացել 3000-ից ավել հայտ:
Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը նշել է, որ Մեդիա ակադեմիան ստեղծվել է՝ օգտագործելու Հանրայինում առկա մեծ ստեղծագործական և մասնագիտական ներուժը, ընդ որում՝ նվազագույն ռեսուրսներով, սակայն մեծ արդյունավետությամբ. «Վստահ եմ, որ ակադեմիայի պտուղները կկարողանան քաղել ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև մեդիա մենեջերները և, իհարկե, մեր հանրությունն ու հեռուստադիտողը»,- ասել է Մինասյանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն իր խոսքում ասել ասել է.«Բոլորդ ունենալով տարբեր մասնագիտություններ՝ եկաք և որոշեցիք փորձել նոր մասնագիտություն: Ուսանողների մի մասն արդեն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, բայց այն մարդիկ, որոնք կաշխատեն այլ լրատվամիջոցներում, հուսով եմ, կպահեն Հանրայինի դեսպանի կոչումը: Ես համարում եմ, որ դուք Հանրայինի դեսպաններն եք»:
Մեդիա ակադեմիան կշարունակի իր գործունեությունը, և նոր ուսումնական տարվա ընդունելության մասին Հանրային հեռուստաընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություններ:
Առաջին ալիք | Հասարակայնության
հետ կապերի բաժին