211652_close_icon
views-count4538 դիտում article-date 11:33 08-09-2021

Արդյոք մեր ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը. Աբրահամյան

Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։

Ի՞նչ զորատեսակ կամ ծառայություն է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողը, որքան ժամանակ է գտնվել Արցախի տարածքում, ինչ տեղեկություններ է հավաքել կամ տիրապետում և ինչ վտանգներ է պարունակում նրա տեղեկացված լինելը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր