Կառավարության վաղվա նիստում Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի․ հայտնի է` ով է նա
Sputnik Արմենիան գրում է, Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Կարեն Սարգսյանը։ Տեղեկությունն իմանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի «Նիստի օրակարգ» բաժնից։
Նրան մարզպետ նշանակելու որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հերթական նիստում։
Նշենք, որ Կարեն Սարգսյանը 2020 թ․ փետրվարի 6-ից զբաղեցնում էր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Այս պաշտոնից նա օրեր առաջ էր ազատվել։
Սարգսյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում, 2019 թվականից զբաղեցրել է «Գեղարքունիք» ՋՕԸ փոխտնօրենի, ապա տնօրենի պաշտոնը, ապա «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։
Մանրամասներն՝ այստեղ