16419 դիտում
15:30 07-09-2021
Արցախում ադրբեջանական կողմը կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
«Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա»,-
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
«Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։
Արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը՝ մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է հանդիսանում նման դեպքերի կրկնության համար։
Խիստ օրակարգային է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննությունը, այդ թվում ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ»,- նշված է ՄԻՊ-ի խոսքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27730 դիտում
14:12 22-10-2020
Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ավերվել են տներ. Azariha. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1213 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ
997 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
970 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ