7026 դիտում
10:25 07-09-2021
Վտանգավոր է, երբ ասում են, թե Քաշաթաղը, Քարվաճառը չեն եղել ԼՂԻՄ-ի կազմում և, հետևաբար, դրանք իբր մերը չէին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը նշեց, որ շարունակաբար աշխատանքներ են տանում տարբեր երկրներից նոր հեղինակներ ընդգրկելու համար։ Նպատակն է հետեւողականորեն ընդլայնել աշխարհագրությունը, քանի որ գիտության հանրայնացման արդյունքն այն պետք է լինի, որ աշխարհի տարբեր երկրներում տեղեկանան «Գիտական Արցախ»-ի մասին, իրենց աշխատանքները տպագրեն պարբերականում եւ դրա շնորհիվ ճանաչեն նաեւ Արցախը։ «Հոդվածները, ինչպես նախկին համարներում, ուղղակի կամ անուղղակիորեն վերաբերում են Արցախին, նաեւ հայկական գրեթե բոլոր հիմնախնդիրներին։ Կան հոդվածներ, որոնք բացառիկ նորույթներ են ներկայացնում»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ սա հնարավորություն է ոչ միայն անվանի գիտնականներին, այլեւ երիտասարդներին իրենց աշխատանքները տպագրելու համար՝ դրանով իսկ ապահովելով սահուն սերնդափոխությունը գիտության բնագավառում։
Վտանգավոր է, երբ ասում են, թե Քաշաթաղը, Քարվաճառը չեն եղել ԼՂԻՄ-ի կազմում եւ, հետեւաբար, դրանք իբր մերը չէին։ Հարությունյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ 1918 թ. ստեղծված «Ադրբեջան» արհեստական պետությանն են պատկանում մեր հայկական հողերը, կամ հայ չեն, կամ էլ՝ ճշմարիտ տեղեկատվության խիստ պակաս ունեն, որովհետեւ պատմությունն ուսումնասիրելու դեպքում հնարավոր չէ նման տեսակետ ունենալ, առավել եւս՝ բարձրաձայնել այդ մասին։ «Պատմական իրողություններին ծանոթանալու պարագայում ակնհայտ կդառնա, թե ինչպես է զեղծարարությունների միջոցով Ադրբեջանը հասել այդպիսի հաջողությունների։ Մեր բառապաշարում պետք է ճիշտ եւ հայամետ ձեւակերպումներ անենք, հայկական քաղաքներն ու բնակավայրերը նշենք իրենց ճիշտ անվանումներով։ Դրանից հետո դժվարություն չի լինի իրողությունը ներկայացնել միջազգային հանրությանը, նաեւ պահանջներ դնել»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
16:34 02-04-2024
Պիտի տանք այդ գյուղերը, որ մերը չեն՝ չզիջե՞նք, դրանք Տավուշի բնակավայրեր չեն. ՔՊ պատգամավոր
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»