211652_close_icon

Նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք, իբր, մերը չէ․ իրանագետ

views-count1246 դիտում article-date 00:00 19-12-2023
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

«Նկատե՞լ եք՝ ինչպե՞ս է վտանգավոր կերպով փոխվել մեր հանրային նույնիսկ կիսատ-պռատ խոսույթի օրակարգը։ 

Ասենք, օրինակ՝ մենք գրեթե ազգովի քննարկում ենք, թե մեր հայրենիքի այսինչ տարածքն այնինչ քարտեզով ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ արհեստածին Ադրբեջանում իշխող բարբարոսական վարչախումբը կասկածի տակ է առնում Հայաստանի ոչ միայն պատմական, այլ նաև արդի գոյությունը և դրա լեգիտիմ իրավունքն ընդհանրապես։ 

Բազմիցս ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Բաքվի բարբարոսական վարչախումբն է, որ այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի, քանզի այն գաղութատիրական և ցեղասպանական գործիքակազմով դե ֆակտո տիրապետում է մի տարածքի, որը պատմականորեն երբեք չի կոչվել Ադրբեջան, գոյություն չունեն, դիցուք, «ադրբեջանական մզկիթ» կամ «ադրբեջանական միջնադարյան գրականություն» հասկացությունները, նույնիսկ լեզվի պաշտոնական անվանումն է արհեստածին ու թարգմանաբար բառացիորեն նշանակում է «ադրբեջանական լեզու» և այլն։ 

Ուստի ոչ մի՝ նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք, իբր, մերը չէ»,- գրել է իրանագետը։ 

Նմանատիպ նյութեր