Երևանում քրեական, համայնքային ոստիկաններն ու քննիչները բացահայտել են վերջին տարիների ամենաաղմկահարույց ավազակային հարձակումը. կասկածյալներից 9-ը օտարերկրացիներ են, ովքեր թալանել էին չինացիներին և փորձել հափշտակել բիտքոին կրիչը, որում եղել է 6 միլիոն դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ հայտնաբերել ու բացահայտել են այս տարվա, կարելի է ասել, ամենաաղմկահարույց, խոշոր չափի գողության փորձի դեպք, ինչպես նաև՝ զինված ավազակային հարձակում, որի մասնակիցների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քեռու փողոցի հասցեներից մեկում ատրճանակներով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Նշված հասցե են ժամանել քրեական և համայնքային ոստիկանները, և տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Ռուսաստանի Դաշնության, ինչ-որ զինվորական համազգեստով, դիմակավորված 4 անձ, ովքեր եղել են ատրճանակներով մտել են Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող սեփական տուն, որի սենյակները տան տերը որպես կացարան վարձակալական հիմունքներով տրամադրել է քաղաքացիներին ու նրանց նկատմամբ կատարել են ավազակային հարձակում՝ տանելով բջջային հեռախոսներ, խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Նույն օրը դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածները Չինաստանի քաղաքացիներ են:
Քրեական, համայնքային ոստիկանները, Արաբկիրի քննչական բաժնի քննիչները օրեր շարունակ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ, տաք հետքերով, կարելի է ասել, ոչ միայն բացահայտել, այլ հայտնաբերել են կասկածյալներին և հանցագործության գործիք ատրճանակները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչ 40-ամյա Մհեր Ռ.-ն, իսկ նրա հանցակիցներն են Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ 38-ամյա Մախմուդով Մ.-ն, 38-ամյա Ուսմանով Դ.-ն, 37-ամյա Կասիմով Մ-ն, 42-ամյա Յատիմով Հ.-ն, 45-ամյա Ջոմախմադով Մ.-ն, 28-ամյա Սատորով Մ.-ն, 43-ամյա Շոյեվ Դ.-ն և 27-ամյա Սայիդով Ֆ.-ն:
Քրեական ոստիկաններին հաջողվել է Երևանում և մարզերում հայտնաբերել նշված անձանց և ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը, այդ թվում՝ պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումարի մեծ մասը, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող 4 ատրճանակները:
Կասկածյալներից 2-ին որոնում են:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս խումբը փորձել է նաև գողանալ չինացիներին պատկանող բիտքոին կրիչը, որի մեջ, ըստ տեղեկությունների, եղել է մոտ 6 միլիոն դոլար:
Հանցագործությունը բացահայտելու աշխատանքները Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կարգադրությամբ դրվել էր ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի վրա:
Սա այն դեպքերից է, որ քրեական, համայնքային ոստիկաններն ու քննիչները բավականին օպերատիվ և գրագետ աշխատանքի շնորհիվ տաք հետքերով ոչ միայն բացահայտեցին, այլև հայտնաբերեցին կատարողներին, գողոնը և հանցագործության գործիք ատրճանակաները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։