Հայաստան-Լիխտենշտեյն խաղի տոմսերը սպառվել են
ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը սպառվել են, հայտնում է Armsport.am-ը:
Այս մասին տեղեկանում ենք տոմսերը օնլայն ձեռք բերելու համար նախատեսված կայքից (tickets.ffa.am), որտեղ նշված է, որ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին` Երևանում։