211652_close_icon
views-count2439 դիտում article-date 14:14 05-09-2021

Շվեդիայի Թագավորության և Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիաների միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ,  գնդապետ Գրիշա Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Շվեդիայի Թագավորության միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ՝ Իվան Սոկոլովսկին՝ իր կնոջ՝ Նիկո Շամս Ջխնջանիի հետ։

Երևանի Մոսկովյան 5 հասցեում տեղի ունեցավ Գ. Սարգսյանի և Իվան Սոկոլովսկու հանդիպումը, որտեղ քննարկվեցին բազմաթիվ հարցեր,որոնք վերաբերում էին Շվեդիայի Թագավորության և Հայաստանի ոստիկանական ասոցիացիաների արդյունավետ փոխհամագործակցությանը։

Քննարկվեց Հայաստանում կիբերոստիկանության ստեղծման հարցը։Նաև անդրադարձ եղավ Շվեդիայի Թագավորությունում բնակվող հայ համայնքի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերը։ Հայաստանի և Շվեդիայի Թագավորության միջազգային ոստիկանական Ասոցիացիաների միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր։

Հյուրերի հետ կազմակերպվեց Հայաստանի պատմա-մշակութային վայրերով այց՝ Գառնի, Գեղարդ , Խոր Վիրապ, Էջմիածին և նրանց պատվին տրվեց հայկական ավանդական ուտեստներով ճաշկերույթ։

Սեպտեշբերի 4-ին նրանք մեկնեցին Հայաստանից։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր