804 դիտում
12:23 22-05-2015
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական պաշտպանության ոլորտում
Մայիսի 21-ին Հռոմում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Այն ստորագրեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն:
Հուշագիրը նախատեսում է Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցություն և փորձի փոխանակում բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման ու դիմակայման ոլորտներում:
Նախքան հուշագրի ստորագրումը, դեսպան Ղազարյանը և իտալական քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն քննարկեցին հուշագրի գործնական կիրառման հնարավորություններն ու հեռանկարները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ հայ-իտալական բազմաբնույթ համագործակցությունը համալրվում է նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտով:
Նմանատիպ նյութեր
2689 դիտում
19:44 24-02-2017
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
667 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
427 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ