45641 դիտում
21:40 01-09-2021
«Բելաջիո» ռեստորանի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է. մինչ այդ մահացել էր ևս մեկ հոգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ Վահագն Նիկողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 25-ին Երևանում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո, երբ 1 հոգի մահացել էր, իսկ ինքը տեղափոխվել էր հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ մահացածներից ով է եղել վարորդը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները՝ այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Օպերատիվ էր գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Վթարի մասին ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել էր Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ավագ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էին քննչական խումբը՝ բաժնի պետ Էդուարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+