211652_close_icon
views-count397 դիտում article-date 19:38 10-11-2026

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ հողատարածքի սխալ չափագրման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նիգավան գյուղի 9-րդ փողոցի 12 հասցեին կից հողատարածքում հողի սխալ չափագրման հարցի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Արագածոտնի մարզի բնակիչներ 48-ամյա Տանյա Ա․-ի և նրա որդու՝ 29-ամյա Արթուր Ա․-ի, մյուս կողմից՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 87-ամյա Բաբկեն Շ․-ի, նրա որդիների՝ 63-ամյա Գեղամ Շ․-ի, Երևանի բնակիչ 54-ամյա Օնիկ Շ․-ի և վերջինիս որդու՝ 18-ամյա Բաբկեն Շ․-ի միջև։

Վիճաբանության ընթացքում Բաբկեն Շ․-ն քաշել է Տանյա Ա․-ի մազերից, իսկ Օնիկ Շ․-ն հրել և գցել է նրան գետնին։ Այնուհետև Բաբկեն Շ․-ն, Գեղամ Շ․-ն և 18-ամյա Բաբկեն Շ․-ն հարվածներ են հասցրել Արթուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ գլխի շրջանում պատճառելով վնասվածք։ Արթուր Ա․-ն էլ հարվածներ է հասցրել Բաբկեն Շ․-ին, Գեղամ Շ․-ին, Օնիկ Շ․-ին և 18-ամյա Բաբկեն Շ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր