211652_close_icon
views-count45549 դիտում article-date 12:56 03-02-2016

Երևանում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 2-ին, ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անի Եփրեմյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/22/75172/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր հունվարի 17-ին Երևանում տեղի ունեցած խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/17/74832/]ավտովթարի [/url]հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Պարզվել էր, որ հիվանդանոց էին տեղափոխվել վարորդը՝ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի 43 տան բնակիչ, 29-ամյա Մհեր Հովսեփյանը և նրա ուղևորուհին՝ 25-ամյա Անի Եփրեմյանը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիրավոր աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում և միացված է արհեստական շնչառության սարքին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր