211652_close_icon
views-count179113 դիտում article-date 16:04 01-09-2021

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. տեղում իրականացվել է «Կնոջդ մարմինը մի օգտագործիր՝ որպես թաքստոց» օպերացիան. սեռական օրգանից հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» բանտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ, բանտի ներսում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կնոջդ մարմինը մի օգտագործիր որպես թաքստոց» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Վանաձորի բանտ է եկել դատապարտյալներից մեկի կինը, ում հատկացվել է օրինական կարճատև տեսակցություն։

Արդեն բանտում ստացված օպերատիվ տվյալներով կնոջը անձնական խուզարկության են ենթարկել, որի արդյունքում սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված բջջային հեռախոս, իսկ արդեն կանանց սենյակում բանտի կին աշխատակցի կողմից անձնական խուզարկությունը շարունակվում է, որի արդյունքում նրա սեռական օրգանում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ։ 

Բացելով փաթեթը՝ այնտեղ հայտնաբերվում է, ժողովրդական լեզվով ասած, «պլանի» նմանվող կանաչ զանգված, ինչպես նաև բջջային հեռախոսի համար լիցքավորման լար։

Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ դատապարտյալ ամուսինը խոստովանել է, որ իր կնոջ մոտ հայտնաբերված արգելված իրերը կինը կարճատև տեսակցության ժամանակ պետք է հանձներ իրեն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր