211652_close_icon
views-count2010 դիտում article-date 21:14 30-08-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի  31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր