211652_close_icon
views-count1385 դիտում article-date 13:07 30-08-2021

Գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Օգոստոսի 23-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 222 հրդեհի, 1 փլուզման,  13 ինքնասպանության փորձի դեպք, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ՝ 164 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր