211652_close_icon

Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են շինանյութի և շինտեխնիկայի անվտանգ տեղափոխումը

views-count3113 դիտում article-date 18:01 28-08-2021
Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման համար նախատեսված շինարարական տեխնիկայի, շինանյութերի և սննդամթերքի անվտանգ տեղաշարժը՝ ուղեկցելով մոտ 50 ավտոմոբիլային տեխնիկայից կազմված շարասյունը Շուշի-Կարմիր Շուկա և հակառակ երթուղիներով:

Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ ավտոշարասյան անվտանգությունն ապահովել է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը:

Նմանատիպ նյութեր