1362 դիտում
11:32 25-11-2020
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 000 բնակչի անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը: Տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12326315@egNews]կայքը[/url]։
Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումն իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում:
Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձմ իրենց բնակավայրեր: Նշվում է, որ խաղաղապահներն առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:
Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը:
Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ապահովում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
2301 դիտում
11:44 03-09-2021
Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի
3029 դիտում
18:01 28-08-2021
Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են շինանյութի և շինտեխնիկայի անվտանգ տեղափոխումը
1602 դիտում
22:13 04-01-2022
Ռուս խաղաղապահները Սուրբ ծննդի նախօրեին ապահովել են մոտ 2 հազար մեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ
Այս բաժնից
1198 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1936 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1045 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին