1264 դիտում
21:55 06-04-2023
«Շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան»․ Լիճքի հանքավայրի մասին ԶՊՄԿ-ի պարզաբանումը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանում է ներկայացրել Լիճքի հանքավայրի հնարավոր վերաշահագործման վերաբերյալ։
Պարզաբանման մեջ նշված է․
«Կարևոր ենք համարում պարզաբանել, որ Լիճքի հանքավայրը մինչև 2018 թ.-ը շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը։ Այսինքն, Լիճքը նոր բացվող հանքավայր չէ, այնտեղ մինչև 2018-ը կատարվել են մակաբացման զգալի աշխատանքեր։
2021 թվականին դադարեցվել է «Թաթսթոուն» ընկերության ընդերքօգտագործման իրավունքը և, հաշվի առնելով, որ հանքավայրն ունի գնահատված պաշարներ, ցանկացած ընկերություն կարող էր դիմել հանքի շահագործման լիցենզիայի համար։
Հարկ ենք համարում նաև նշել, որ «Թաթսթոուն» ընկերության կողմից արդյունահանման համար օգտագործվել են ԶՊՄԿ զգալի ռեսուրսներ և դրանց օգտագործման համար ԶՊՄԿ-ն չի ստացել որևէ հատուցում։ Այս պահի դրությամբ «Թաթսթոուն» ընկերությունը փաստացի չի գործում և, ունենալով չմարված զգալի պարտքեր ԶՊՄԿ-ին, անցնում է սնանկացման գործընթացով։
Եվ վերջապես՝ բնապահպանության մասին։ Հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետև, առանց պատշաճ փակման դադարեցվել է շահագործումը։ Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։ Շրջակա միջավայրի բաղադիրչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան։
ԶՊՄԿ-ն նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի տարածաշրջանում արտադրական միավորների և պոչամբարի կառուցումը»։

Նմանատիպ նյութեր
1346 դիտում
22:53 28-12-2022
«Բեյզ Մեթըլս»-ի հետ համատեղ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը. Արցախի կառավարություն
1165 դիտում
08:42 16-03-2024
Բնապահպանական կառավարման արդիականացման ի՞նչ նոր համակարգեր են առաջիկա ամիսներին տեղադրվելու ԶՊՄԿ-ում. «Փաստ»
Այս բաժնից
1201 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ