211652_close_icon
views-count844 դիտում article-date 16:56 17-07-2022

Նիկոլիզմի դեգրադացիան հասել է պիկին․ կրթական և գիտական որակի բարելավում առաջիկա տասնամյակում պետք չէ սպասել․ Բաբկեն Հարությունյան

«ԲՈՒՀ-երին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է ընդամենը 1433-ը, թափուր է մնացել 550 անվճար տեղ: Վճարովի 21 761 վճարովի տեղերից համալրվել է 6518-ը։

Հայաստանում կրթական մակարդակն ու բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունն այնքան է ընկել, որ անվճար տեղերի մոտ 25%-ը և վճարովիի մոտ 70%-ը թափուր է մնացել։

Այս աղետալի վիճակը գուժում է դպրոցների ունայնության, իշխանության` տգիտության, ինչպես նաև տարիներ կամ, ավելի ճիշտ, երեք տասնամյակ շարունակ կրթական և կառավարման համակարգի անդադար դեգրադացիայի մասին։

Նիկոլիզմի շարունակական ուղղակի դեգրադացիան հասել է պիկին, քանզի երիտասարդները տեսնում են, որ պաշտոն ունենալու համար բավարար է թրաշ պահելն ու Նիկոլենց հետ անձնական կապեր ունենալը։

Հետո էլ զարմանում ենք, թե ոնց մեր ժողովուրդը դարձավ այսպիսին։

Հայաստանյան կրթական և գիտական որակի բարելավում առաջիկա տասնամյակում պետք չէ սպասել»,- գրել է Բաբկեն Հարությունյանը։

 

Նմանատիպ նյութեր