1260 դիտում
08:02 02-12-2014
Մտավոր դեգրադացիան բոլոր ոլորտներում ակնհայտ է, համացանցն էլ դրան նպաստnւմ է. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես վերջերս ավելի և ավելի հաճախ եմ անհրաժեշտություն զգում կտրվել համակարգչից, գիրք կամ թերթ բացել և կարդալ հանգիստ, առանց ուշադրությունս շեղելու: Կամ էլ նստել հեռուստացույցի առաջ ու ծայրից ծայր նայել որևէ ֆիլմ կամ որևէ հադորդում: Եթե մարդը հեռուստաէկրանից ինչ-որ ճիշտ կամ սխալ բաներ է խոսում, ապա դուք տեսնում եք նրա դեմքը, միմիկան, հույզերը, և դա ավելի ջերմ, ավելի անմիջական շփում է, քան Ֆեյսբուքյան «ստատուսները, լայքերը և մեկնաբանությունները»:
Համացանցը, կարող է կատարել ճիշտ հակառակ գործառույթը՝ դուք փնտրում եք այն, ինչ ցանկանում եք կարդալ, և վանում եք այն, ինչ չեք ցանկանում: Այդպիսով ձեզ մոտ բթանում է քննադատաբար մտածելու ունակությունը, ընդհանրապես՝ մտածելու ձիրքը, որովհետև եթե դու քո մտածածը չես քննում, ապա դառնում ես ինչ-որ տեղ սովորած «ճշմարտությունները կրկնող թութակ:
Դպրոցում սովորեցնում են երեխաներին, որ ուտելուց առաջ պետք է լվացվել կամ՝ որ ծառերը չի կարելի փչացնել: Ճիշտ նույն ձևով կարելի է մշակել նոր առարկա, որը ես խիստ պայմանականորեն կանվանեի մտքի հիգիենա: Այդ առարկան պետք է սովորեցնի՝ ինչպես խուսափել համացանցային կախվածությունից և օգուտ քաղել այնտեղ զետեղված տեղեկատվությունից: Թե չէ՝ մտավոր դեգրադացիան բոլոր ոլորտներում ակնհայտ է, համացանցն էլ դրան նպաստnւմ է»:
Խմբագարականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
10:18 01-11-2018
Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House․ «Ամերիկայի ձայն»
1195 դիտում
10:37 27-08-2021
Ազատ անկումը շարունակվում է, դեգրադացիան չի ավարտվել․ «Հրապարակ»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով