211652_close_icon
views-count2144 դիտում article-date 09:49 27-08-2021

ԱԺ միջադեպով քրեական գործ կհարուցվի. ՀՔԾ-ն պատասխանատվության կկանչի՞ ՔՊ-ականներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի միջադեպի մասով ՀՔԾ-ն այս օրերին ակտիվ ուսումնասիրություն է սկսել ինչպես գլխավոր դատախազի ուղարկած տեսագրություններով, այնպես էլ մամուլում հրապարակված տեսահոլովակների հիման վրա: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն անգամ գրություն է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի նրանք տրամադրեն իրենց կողմից նկարահանած միջադեպը:

ՀՔԾ քննչական խումբը, որ զբաղվում է նյութերի նախապատրաստմամբ, այս փուլում այն կարծիքին է, որ միջադեպով հարուցվելու է քրեական գործ, իսկ թե ովքեր կանցնեն գործով, ինչ կարգավիճակով, ցույց կտա ժամանակը:

Հիշեցնենք, որ ծեծին շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց ՔՊ-ական պատգամավորները, որոնք սկսել են բռնություն կիրառել: Եվ այստեղ հետաքրքիր է՝ տեսնենք՝ ՀՔԾ-ն իսկապես անաչառ կգործի և պատասխանատավության կկանչի խմբակային խուլիգանության դիմած ՔՊ-ական պատգամավորներին, թե ուժը կպատի միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր