211652_close_icon
views-count6449 դիտում article-date 16:25 31-03-2016

Փորձագետ Կարեն Վարդանյանը չի հայտնաբերվել, եթե նա ևս մի քանի օր չգտնվի, ի վերջո, քրեական գործ կհարուցվի

Փորձագետ Կարեն Վարդանյանը դեռևս չի հայտնաբերվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին Ոստիկանությունից: Հիշեցնենք, որ նա անհետացել էր մարտի 17-ին և, ըստ օրենսդրության, անձի անհետանալու մասին հաղորդումից 10 օր հետո, եթե նա չի հայտնաբերվում, հարուցվում է քրեական գործ: Նշենք, որ Կարեն Վարդանյանի անհետացման մասին ահազանգած Դանիել Իոնիսյանի վերջին գրառումն այս կապակցութամբ եղել է հետևյալը. «1. Ոստիկանության ստորաբաժանումները արդյունավետ աշխատում են: Գործը իրոք բարդ է ու չափազանց խճճված: 2. Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի հետ միասին (իր աշխատասենյակից) այսօր 3-4 ժամ զբաղված էինք գործով: Ես համակարգում եմ Կարենի ընկերների «օպերաշխատանքները», իսկ Մալաթիայի բաժնի պետն ու Narek Malyan-ը՝ ոստիկանության աշխատանքները: Մենք 100 տոկոսով համագործակցում ու իրար օգնում ենք: 3. Կարենի տեղաշարժի ու կոնտակտների մասին ամենը հայտնի է առ մարտի 17-ի ուշ երեկո: Եթե եղել են մարդիկ, ովքեր դրանից հետո Կարենին տեսել կամ լսել են, կամ ունեն որևէ տեղեկություններ Կարենի մասին, թող դիմեն ինձ (093 742244, կամ PM): 4. Կարենը օն-լայն չի: Կարենի բոլոր պրոֆիլներով ու հեռախոսահամարով մերոնք են օն-լայն: 5. Ցավոք, չեմ կարող բոլոր մանրամասները ասել, քանի որ դա կարող է վնասել քննությանը»:

Նմանատիպ նյութեր