4027 դիտում
18:45 03-04-2018
Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար ԴԱՀԿ ծառայողների նկատմամբ քրեական գործ կհարուցվի
Երևանի բնակիչ Մարգարիտա Պապոյանին դեռևս 2002 թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ Երևանի քաղաքապետը Հյուսիսային պողոտայի օտարման տարածքում գտնվող նրա կրպակի տարածքի փոխարեն Թումանյան փողոցում 7 տարի ժամկետով 5 քմ տարածք է տրամադրել:
Սակայն որոշումը թղթի վրա է մնացել, և վարձակալության պայմանագիր նրա հետ այդպես էլ չի կնքվել: Մարգարիտա Պապոյանը որոշել է դատական կարգով վերականգնել իր իրավունքները և դիմել է ՀՀ Վարչական դատարան: Արդյունքում Վարչական դատարանը 2008 թ. հուլիսի 30-ի վճռով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կատարել 2002 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշումն ու Մ. Պապոյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Թղթի վրա է մնացել նաև դատարանի որոշումը՝ նայած նրան, որ որոշումը ներկայացվել է հարկադիր կատարման:
Իրենց իրավունքների պաշտպանության նպատակով Մ. Պապոյանն ու Խ. Մելքոնյանը դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ աշխատակիցների արարքում հանցագործության հատկանիշներ չի տեսել և 2017 թ. դեկտեմբերի 4-ին կայացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
Վերադասության կարգով բողոքարկելուց և կրկին մերժում ստանալուց հետո Մ. Պապոյանն ու Խ. Մելքոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՔԾ որոշումը բողոքարկել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այսօր՝ 2018 թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Խ․ Մեջլումյանը առարկեց ներկայացված բողոքի դեմ:
Դատարանն էլ հետաքրքրվեց, թե ինչու նյութերի նախապատրաստման փուլում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները քննարկման առարկա չեն դարձել, ինչին Խ. Մեջլումյանը պատասխանեց, որ նրանք պետական հատուկ ծառայություն իրականացնողներ չեն, և քննվել է միայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների արարքը: Այսքանով դատական նիստն ավարտվեց:
Քիչ անց հրապարակված որոշմամբ դատարանը բավարարեց բողոքն ու վերացրեց քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ․ Մեջլումյանի՝ 2017 թ․ դեկտեմբերի 4-ի որոշումը։
[b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
19:29 11-01-2016
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
1882 դիտում
10:34 04-04-2016
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
1096 դիտում
14:47 14-10-2016
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
592 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին
700 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան