Իրականացվում են բոլոր միջոցառումները կրակը մարելու եւ սպառնացող վտանգը կանխելու ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Այս մասին պարզաբանում է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է եւ հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռեւս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:
Հորդորում ենք խուճապի չմատնվել:
Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների եւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու եւ սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։