38299 դիտում
23:12 07-07-2018
Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում. ՀՅԴ-ի հայտարարությունը
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Սիրելի հայրենակիցներ Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, և թե՛ քարոզչական դաշտում:
Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում: Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն է:
Անթույլատրելի են բոլոր կարգի պառակտողական և ներքին կյանքում ցնցումներ հրահրող քայլերը: Միասնականությունը ապահովելու համար անհրաժեշտ ականջալուր լինել ժողովրդին: Հեղափոխական արդյունավետ քայլերով, կարճ ժամկետում, իրականացնել համակարգային բարեփոխումներ հանուն արդարության,օրենքի գերակայության և պետական կարգի կայունության:
Անհանդուրժելի է տատանվողականությամբ իրականացվող անարդյունավետ քայլերը, որոնք այլ բան չեն քան բարեփոխումների նմանակում: Արդարության համար պայքարը պետք է ծառայի երկրի անվտանգության ապահովմանը: Այս վճռորոշ պահին մեր առջև ծառացած խնդիրները համախորհուրդ լուծելու և երկիրը անցնցում առաջ տանելու համար բոլորին կոչ ենք անում դրսևորել խոհեմություն և հանդուրժողականություն»:
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
72268 դիտում
17:48 10-09-2019
Կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
685 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
514 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
628 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ