211652_close_icon
views-count27581 դիտում article-date 20:48 22-08-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 48-ամյա վարորդը Volkswagen Golf-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. վարորդի ընտանիքի 4 անդամ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 48-ամյա Վահան Հովսեփյանը, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 81 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, երկու անգամ շրջվելով և հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիգուլյանը:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:
 
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
 
Հ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները վարորդի ընտանիքի անդամներն են:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր