Աֆղանստանի իրավիճակն ուղիղ կապ ունի ՌԴ-ի անվտանգության հետ. Պուտին
Ռուսաստանը արևմտյան երկրների հետ ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի Աֆղանստանում անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Tass-ը։
Հավելել է, որ Աֆղանստանում տիրող իրադրությունն ուղիղ կապ ունի Ռուսաստանի անվտանգության հետ։
Պուտինը նաև հայտարարել է, որ չի կիսում Արևմուտքի՝ Կենտրոնական Ասիայում աֆղան գաղթականներին մինչև ԱՄՆ-ի և Եվրոպայի վիզա ստանալը ժամանակավորապես ապաստան տրամադրելու գաղափարը՝ այն անվանելով ստորացուցիչ, ինչպես նաև ընդգծել է, որ ՌԴ-ն թույլ չի տա աֆղան ահաբեկիչներին փախստականների կարգավիճակով ապաստանել ՌԴ-ում։