Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահը հիշել էր Աֆղանստանի արքայազներից մեկի հայկական ծագումնաբանությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազներից մեկի հայկական ծագումնաբանությունը:
Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի և Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանվել) որդին էր:
Իսհաղ խանը հայտնի էր նաև «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը արձանագրված է նաև Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում»։