Թալիբների առաջնորդ Բարադարը ժամանել է Քաբուլ
Թալիբների հավանական գլխավոր քաղաքական առաջնորդ համարվող Աբդուլ Գանի Բարադարը ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։ Այս մասին հաղորդել է FoxNews-ը:
Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիխուլա Մուջախիդի խոսքով՝ Բարադարը նոր կառավորության շուրջ խորհրդակցության համար է ժամանել: Նա մասնակցել է անցյալ տարի Դոհայում կայացած խաղաղ բանակցություններին, ինչպես նաև 1994 թվականին Թալիբանի համահիմնադիրներից է:
Սպասվում է, որ թալիբները կհայտարարեն նոր կառավարության մասին օգոստոսի 31-ից հետո, երբ ամերիկյան զորքերը երկրից դուրս կբերվեն երկրից։