Քարզայը ԱՄՆ-ից թալիբների հետ բանակցութուն է պահանջում
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը սպառնում է ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագիրը չեղյալ հայտարարել:
Ըստ Քարզայի, Աֆղանստանի խաղաղությունը Պակիստանից և ԱՄՆ-ից է կախված, այդ պատճառով հենց թալիբների հետ պետք է բանակցեն Վաշինգտոնն ու Իսլամաբադը :
Դեռ անցյալ տարի կողմերը պայմանավորվել էին ստորագրել անվտանգության համաձայնագիրը, սակայն Քարզայը միշտ հրաժարվել է այն ստորագրել:
Առանց համաձայնագրի ստորագրման Պենտագոնը չի պատրաստվում զորքը թողնել Աֆղանստանում: