Պակիստանը բանակցում է թալիբների հետ
Պակիստանի իշխանությունները այսօր բանակցություններ են վարելու «Թալիբան» խմբավորման ներկայացուցիչների հետ, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նավազ Շարիֆը խաղաղ կարգավորման իրադրության հուս էի հայտնել: Սակայն նա շեշտել է, որ բանակցությունների տապալման դեպքում, կառավարություն կդիմի ռազմական միջոցների:
Հիշեցնենք, որ պակիստանցի թալիբները պայքարում են ստեղծելու շարիաթի օրենքներով ապրող իրական իսլամիստական երկրի կառուցման համար:
2013 թ. Թալիբների կողմից ավելի քան 1200 խաղաղ բնակիչ և զինվորականներ են զոհվել: